ՌԴ-ում վաճառքի են հանվել Սահմանադրական հանրաքվեին առցանց մասնակցած քաղաքացիների տվյալները

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Համացանցում վաճառքի են հանվել Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առցանց մասնակցելու համար գրանցված օգտատերերի անձնական տվյալները։ Ընդհանուր առմամբ, ներառված է 1․1 միլիոն տող տվյալ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Կոմերսանտ» պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալների բազայում յուրաքանչյուր տող գնահատվում է 1 դոլար՝ մեծածախ և 1․5 դոլար՝ մանրածախ վաճառքի դեպքում։ Բացի այդ, վաճառողը երաշխավորում է, որ տվյալների բազան «ամբողջովին թարմ է»:

Նշվում է, որ թեպետ քաղաքացիների անձնագրերի համարների հրապարակումն անօգուտ է, բայց այն կարող է օգտագործվել այլ տվյալների հետ, օրինակ՝ քաղաքացու վարկային պատմության։ Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքացիների տվյալները վաճառքի հանած անձն արդեն 30 հազար մարդու անձնական տվյալ է վաճառել։

Հավելենք, որ Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու քվեարկությունն անցկացվել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը՝ էլեկտրոնային տարբերակով, որը հասանելի էր միայն Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչների համար: Առցանց քվեարկությանը մասնակցելու համար այս շրջաններում գրանցվել է, ընդհանուր թվով, 1 մլն 192 հազար 726 քաղաքացի:

Նելլի Մելքոնյան