Եթե քաղաքացիները չեն ենթարկվում, ապա ավտոբուսները կանգնում են և չեն շարժվում, մինչև քաղաքացին չիջնի ավտոբուսից։ Այս մասին այսօր Կառավարությունում ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա նաև նշեց, որ կախված այս օրերին արձանագրված ուղևորահոսքից՝ որոշում կկայացվի երթուղայինների չվացուցակների և հաճախականության վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

