Պայքարելու ենք, որ հանքը չշահագործվի, պետությունից հույս չունենք. ջերմուկցիները վճռական են, երեկոյան ակցիա է լինելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
Բոլորը

Ամուլսարի հանքի շահագործման հարցը, կարճատև դադարից հետո, կրկին օրակարգում է։ Երեկ հանքի տարածքում բավականին լարված է եղել, հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերության վարձակալած անվտանգության աշխատակիցները հեռացրել են Ամուլսարի պահապանների ժամանակավոր տնակ-կացարանները և տեղադրել իրենցը։ Սա հարուցել է բնապահպանների, տեղի բնակիչների և խնդրով մտահոգված այլ քաղաքացիների զայրույթը։

Նրանք երեկ մինչ ուշ գիշեր հավաքվել էին հանքի հարակից տարածքում, պահանջում էին իրենց կացարանները հետ վերադարձնել։ Միաժամանակ, Կառավարությունից պահանջում են հստակ ասել, թե ինչ դիրքորոշում ունի հանքի շահագործման վերաբերյալ։

Երեկ ակտիվիստների կողմից հնչեցված ոչ մի պահանջ չի բավարարվել, նրանք այսօր ևս պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել հանքի հարակից տարածքում։

Մինչ այդ, Factor TV-ին զրուցել է Ջերմուկի բնակիչների հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ կարծիք ունեն այս հարցի առնչությամբ։ Բնակիչները հիմնականում դեմ են՝ հիմնավորելով, որ հանքի շահագործումն էապես կվնասի առողջարանային քաղաքի բնությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան