Երկար տարիներ է՝ Հայաստանում կառավարությունը փորձում է ընդունել խտրականության դեմ պայքարի օրենքը, սակայն այդպես էլ չի ընդունվում: «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը: «Կարծես թե պահը հասունացել է, բոլոր դեբատներն ավարտվել են, և պետք է լինի խտրականության …