Մահվան ելքով վթար Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Օգոստոսի 6-ին ժամը 06։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով Սպարտակ Ա․-ն (ծնված 1997 թ․) տեղում մահացել է, իսկ Ալբերտ Ս․-ն (ծնված 1998 թ․), Արտուշ Ն․-ն (ծնված 1991 թ․), Մանուկ Մ․-ն (ծնված 1989 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։

Բժիշկները Մանուկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: