Ազգային ժողովի արտահերթ նիստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթը սկսեց՝ անեկդոտ պատմելով: «Մեկը երեկոյան վերադառնում է տուն, կնոջն ասում է՝ ես էսօր վաճառողին խաբել եմ, ասում է՝ ո՞նց: Պատասխանում է՝ փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել։ Հիմա եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ …

