Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու Քաղաքաշինության և Մշակույթի հանձնաժողովների արտահերթ նիստը։ Քննարկվեց Երևանի «Ֆիրդուսի» թաղամասի վերակառուցման հարցը։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն իր մտահոգությունը հայտնեց թաղամասում շենքերի հնարավոր քանդման վերաբերյալ և դիմեց նիստին ներկա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին։ «Նոր կառավարությունը շարունակում է առաջնորդվել հին, կոռուպցիոն ձևով կազմված ցանկերո՞վ՝ շենքերի …

