Ջրաշենի համայնքապետի կողմից առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է ՔԿ վարույթ

Լուրեր

12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա մակերեսով հողատարածքը վարձակալության է հանձնել հորը, որը հետագայում նույն հողամասը, կնքված պայմանագրով, ամսեկան 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, վերավարձակալության է տվել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը: Արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 14. 000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Ջրաշեն համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքին զրկելով նշված հողամասի օգտագործման դիմաց եկամուտ ստանալու հնարավորությունից։

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նույն համայնքի ղեկավարը մեկ այլ պայմանագիր էլ՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ, կնքել է որդու հետ, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն ու  վերջինիս միջոցով, նշված հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, վարձակալության է հանձնել  հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության, որի արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, հողամասի օգտագործման դիմաց, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 18.000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: