Իտալիայի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Քաղաքականություն
06.08.2020 | 10:00Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
«Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում։