Համաճարակի և նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանի բյուջեն վերանայվել է․ ռազմական ծախսերը կրճատվել են

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսը արտահերթ նիստում քննարկել ու ընդունել է 2020 թվականի պետբյուջեի փոփոխությունը, որը կապված է երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման հետ։

Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն ու նավթի գների անկումը բացասական ազդեցություն են թողել տնտեսության վրա, և առաջացել է բյուջեն վերանայելու խնդիր։ Արդյունքում նախագահ Ալիևը հանձնարարական է տվել՝ փոփոխություններ մտցնել պետբյուջեում։

Նոր փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի 2020թ․ բյուջեի եկամուտները կկազմեն 24 մլրդ 124 մլն մանաթ, ծախսերը՝ 27 մլրդ 492,2 մլն մանաթ։ Արդյունքում, բյուջեի դեֆիցիտը կկազմի  3 մլրդ 368,2 մլն մանաթ կամ ՀՆԱ-ի 4,9 տոկոսը՝ նախկինում հաստատված 2 մլրդ 760,2 մլն մանաթի փոխարեն։

Բյուջեում նավթի մեկ բարելն այժմ հաշվարկված է 35 դոլարով՝ նախկին 55 դոլարի փոխարեն։

«Հիմնականում սպասվում է նավթային ոլորտի եկամուտների նվազում։ Դրա հետ միասին՝ 170 մլն մանաթով կնվազեն մաքսատուրքերն ու ներմուծման ԱԱՀ-ն։ Ընդհանուր կրճատումը կկազմի 890 մլն մանաթ»,- Մեջլիսի նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Պետբյուջեի կրճատման հետևանքով մի շարք ոլորտների ֆինանսավորումն է նվազել։ Մասնավորապես, կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարներն են կրճատվել․ գիտությանը կհատկացվի 6․3 մլն մանաթով ավելի քիչ գումար, քան նախատեսված էր, կրթությանը՝ 81 մլն մանաթով պակաս։

Հատկանշական է, որ ռազմական ոլորտի ծախսերը ևս կրճատվում են։ Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային լարվածության ու մարտերի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ռազմական ծախսերը պիտի վերանայվեն ու ավելացվեն, բայց, փաստորեն, կրճատվում են։ Նախատեսվում է ռազմական ոլորտին հատկացնել 3 մլրդ  804 մլն մանաթ՝ նախատեսվածից 50 մլն մանաթով պակաս։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 25․4 տոկոսով ավելացվում են առողջապահության ոլորտի ծախսերը․ դրանք կկազմեն 1 մլրդ 716,6 մլն մանաթ։ Հետաքրքիր է, որ նախագահի պահուստային ֆոնդի միջոցներն են ավելանում 60 տոկոսով։

Բյուջեի նոր փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 5 տոկոսով։ Միջազգային ֆինանսական կառույցները կանխատեսումներով ևս Ադրբեջանի տնտեսությունն անկում է ապրում։

Համաշխարահային բանկի հաշվարկով՝ այս տարի Ադրբեջանի տնտեսությունը կնվազի 2․6 տոկոսով, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2․2 տոկոսով, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ՝ 3 տոկոսով։

Էմմա Չոբանյան