ՀՀ-ում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան, դատավորներին կընտրեն «խիստ» չափորոշիչներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
04.03.2026 | 20:43
ԱԱ-2026-ի ֆավորիտներն ու պաշտոնական պաստառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.03.2026 | 20:30
Հարկային տեռո՞ր եք անելու, թե՞ Սամվել Կարապետյանի ունեցվածքն եք դնելու բյուջեում՝ ծախսեք. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:20
Ով կընտրվի, եթե վաղն ընտրություն լինի․ ՔՊ-ն՝ առաջատար, «Հայաստան»-ի փոխարեն՝ «Ուժեղ Հայաստան»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:10
Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի կողմից Պարսից ծոցի երկրներին հարվածները «սխալ ռազմավարություն» է անվանել
04.03.2026 | 20:00
ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի 300 հազարական նոր աշխատատեղերը․ Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 19:50
Արման Թաթոյանը ստում է․ Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 19:41
Ադրբեջանական զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել և տեղակայվել են Իրանի հետ սահմանին. OC Media
04.03.2026 | 19:30
Եթե ընդդիմությունը խոշոր ձևաչափերով գնա, շանս կլինի՝ «Գյումրի-2» անելու. Վիգեն Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 19:21
Հովիկ Աբրահամյանի դստերը դատախազություն են հրավիրել
04.03.2026 | 19:10
Մեր քաղաքական պատասխանատվությունն այն է, որ ՀՅԴ-ի նման կուսակցություն չլինի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 19:00
Իրանի դեմ պատերազմը վկայում է՝ ինչքան վտանգավոր է օտար ռազմաբազա ունենալը քո տարածքում․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 18:51
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ «Ամերիկան ​​հաղթում է Իրանում»
04.03.2026 | 18:44
ՀԱՊԿ-ից հրաժարվեցինք, դարձանք պետություն․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 18:36
Ֆիդանը Արաղչիի հետ զրուցում արձագանքել է թուրքական օդային տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակմանը
Բոլորը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է մինչև 2021 թվականի հունվարը ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը։

ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարիամ Գալստյանը նշում է՝ այս դատարանի ստեղծումն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիայի դեմ մղվող պայքարը: Սրան զուգահեռ՝ նախատեսվում է ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։

Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորով։

ԱՆ պաշտոնյայից հետաքրքրվեցինք՝ Հակառոպցիոն դատարանի ստեղծումն արդյո՞ք խոսում է այն մասին, որ պետությունը չի վստահում գործող դատարաններին: 2018 թվականի իրադարձություններից հետո նախկին իշխանությունների և նրանց մերձավորների հետ կապված մի շարք աղմկահարույց քրեական գործեր հարուցվեցին, հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ճանապարհին ի՞նչ է լինելու այդ գործերի ճակատագիրը։

«Այնպիսի գործառույթներ պիտի իրականացնենք, որ դատավորները կարողանան արդեն 2021 թվականից իրենց գործունեությունն իրականացնել և վարույթն իրականացնող մարմնիններից միանգամից այդ գործերը փոխանցվեն այս դատարաններին։ Ինչ վերաբերվում է այն գործերին, որ արդեն իսկ դատարանների վարույթում են, դատավորը ևս այդ գործը կարող է փոխանցել հակակոռուպցիոն դատարանին»,- ասաց Մարիամ Գալստյանը։

Նշենք, որ ըստ նախագծի՝ ոչ բոլորը կարող են դառնալ հակակառուպցիոն դատարանի դատավոր։ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետը շեշտում է՝ այստեղ գործում են խիստ պայմաններ ինչպես դատավորների, այնպես էլ գործով զբաղվող դատախազների համար․ նրանք ևս բարեվարքության ուսումնասիրության կենթարկվեն։

Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այլ դատավորների համեմատությամբ, նախատեսվելու է նաև ավելի բարձր աշխատավարձ: Ծրագրվում է նաև ստեղծել տեղական և միջազգային փորձագետներից կազմված խումբ, որը հնարավորություն կունենա հարցեր հղել հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուներին և անկախ դիտորդի կարծիք տրամադրել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ անկախ նրանից՝ հասարակությունը վստահո՞ւմ է գործող դատարաններին, թե՞ ոչ, մասնագիտացված դատարան ունենալն անհրաժեշտություն է։ Իրավապաշտպանը, միևնույն ժամանակ, շատ է կարևորում հակակոռուպցիոն դատարանի կազմավորման ընթացքը։ Սաքունցն ընդգծում է՝ ստեղծվելիք դատարանը պետք է լիարժեք անկախ լինի քաղաքական իշխանությունից։

Այս պահի դրությամբ՝ աշխարհի շուրջ 20 պետություններում արդեն իսկ գործում են մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Այդ երկրների ցանկանում են Աֆղանստանը, Բանգլադեշը, Քենիան, Մալայզիան, Պակիստանը, Պաղեստինը, Ուկրաինան և այլն։

Իրավաբանների կողմից հնչում են մտահոգություններ, որ միայն քաղաքական կամքը նման ռեֆորմի համար բավարար չէ, և այն կարող է տապալվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

«Չկա գիտականորեն հաստատված որևէ տվյալ, որ հակակոռուպցիոն արդարադատության և կոռուպցիոն հանցավորության վիճակի միջև առկա է ուղիղ համեմատական կոռելյացիա: Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձն էլ ոգևորող չէ: Մեծ հաշվով՝ դրանք ցածր իրավագիտակցությամբ հասարակություններ ունեցող այն երկրներն են, որտեղ կա կոռուպցիայի բարձր մակարդակ և ցածր վստահություն իշխանությունների նկատմամբ: Արդյո՞ք հայ հասարակությունը և Հայաստանը այդպիսին են…»,- հարցադրում է արել Քոչարյանը։

Հավելենք, որ սա դեռևս նախագծի նախնական տաբերակն է, քննարկումների արդյունքում այն կբերվի վերջնական տեսքի և, ըստ Արդարադատության նախարարության, հաջորդ տարվանից արդեն կյանքի կկոչվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան