Եթե կառավարությունն Աղվան Հովսեփյանի սպասարկուի զավակի թեկնածությունն է առաջադրում, նախագահն ինչո՞վ է կաշկանդված. Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

– Պարո՛ն Մեհրաբյան, կրկին իրավիճակը լարվել է Ամուլսարի շուրջ։ Արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիաներ են, ինչպես գիտեք՝ հեռացվել են Ամուլսարի պահապանների ժամանակավոր կացարանները, ինչից հետո երեկ եղան բախումներ, բերման ենթարկվածներ։ Այսօր էլ ակցիան շարունակվում է։ Ի՞նչ ընթացք կարող է ունենալ այս հարցն ի վերջո, կառավարությունը պետք է խնդրին լուծում տա, հարցն անվերջ հետաձգել հնարավոր չէ։

– Երբ լուծում տրվի այս հարցին Ամուլսարում, այնուամենայնիվ, հանք կլինի՞, թե՞ ոչ, իսկ այդ որոշումն ընդունողը բացառապես կառավարությունն է, այդ ժամանակ էլ կրքերը կհանդարտվեն։ Հետաձգումները մեզ որևէ լուծման չեն մոտեցնում։ Այստեղ նաև հանրության տեղեկացվածության պակաս կա, ինչը նույնպես կառավարության բացն է։ Հանրությանը պետք է պարզ դառնա, թե հարցն ինչ լուծում է ստանալու։

– ՍԴ դատավորի երեք թեկնածուներն առաջադրված են։ Կառավարության ներկայացրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի մասով հիշատակվում է նրա հոր անունը, որը եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ և Մարտի 1-ի գործով կայացրել է որոշումներ, որոնցից մի քանիսը բեկանվել են։ Զոհերի ծնողներն ու իրավապաշտպանները պահանջում են չեղարկել այդ անձի առաջադրումը։ Դուք Ավետիսյանի թեկնածության առաջադրումն իշխանության կողմից ինչո՞վ եք բացատրում։

-Ես չունեմ դրա բացատրությունը։ Կարծում եմ, որ կառավարության կողմից նման առաջադրումը վարկաբեկում է Սահմանադրական դատարանում իրավիճակի փոփոխության ամբողջ գաղափարը, հռչակված սկզբունքները։ Այս առաջադրումն այդ ամենը գետնին է հավասարեցնում։ Դատավորի երեք թեկնածուներն էլ բարոյական իրավունք չունեն ՍԴ-ում դատավոր աշխատելու։

– Նախագահ Արմեն Սարգսյանն էլ երկրորդ անգամ առաջադրեց նույն անձի՝ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Այս առաջադրումն ինչպե՞ս եք գնահատում։

– Հարցի հասցեատերը կառավարությունն է։ Բայց, մյուս կողմից, եթե կառավարությունն Աղվան Հովսեփյանի սպասարկուի զավակի թեկնածությունն է առաջադրում, ապա նախագահն ինչո՞վ պետք է իրեն կաշկանդված զգա։ Նախագահի ներկայացրած թեկնածուն ինչո՞վ է վատը կառավարության կողմից ներկայացված թեկնածուից։ Կարծում եմ՝ կառավարությունն այստեղ շատ կոպիտ սխալ է արել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան