Գյումրիում բացվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Յուրի Վարդանյանի մայրը: «Ուրախություն ու հուզմունք եմ զգում: Ճիշտ է, տղաս չկա, բայց ուրախ եմ, որ իմ որդուն այսպես եք հիշում»,- նշել է անվանի մարզիկի մայրը՝ Ասյա Վարդանյանը: Մարզադպրոցը կառուցվել է համայնքային միջոցների հաշվին, ծախսվել …

