Նախընտրական մի քանի արշավից պարզ կլինի, թե արդյոք Սենատում հանրապետականները կպահե՞ն իրենց մեծամասնությունը

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը Շարլոտում ավարտվել է, Հյուսիսային Կարոլինայում, սակայն, քաղաքական պայքարը չի դադարել. գրում է Ամերիկայի ձայնը:

Նահանգի դեմոկրատ սենատոր Քալ Քանինգհեմը ջանում է առաջ անցնել հանրապետական սենատորներից:

Իր գյուղական, քաղաքային և արվարձանային շրջաններով Հյուսիսային Կարոլինան ԱՄՆ ժողովրդի քաղաքական տրամադրության իդեալական ցուցիչ է:

Վերլուծաբան Մայքլ Բիցերի խոսքով՝ Հյուսիսային Կարոլինայում ընտրողների այդ զանգվածն է, որը կարող է մի կողմից մյուսը շրջվել: Եվ դա իսկապես նահանգը դարձնում է է՛լ ավելի մրցակցային:

Հարցումները ցույց են տալիս, որ այնտեղ դեմոկրատ Քանինգհեմը հանրապետական Թիլիսիի նկատմամբ 5 տոկոսով առավելություն ունի: Նախագահ Թրամփը առանցքային դեր է խաղում նրանց մրցավազքում:

Մայքլ Բիցերը կարծում է, որ կորոնավիրուսից հետո հանրապետականներին սատարելու դինամիկան ՀյուսիսայինԿարոլինայում նվազում է մասնավորապես Սենատի համար պայքարում:

Կորոնավիրուսն առանցքային խնդիր է նաև Այովա նահանգում, որտեղ հանրապետական սենատոր Ջոնի Էրնստը թեժ բանավեճերի մեջ է դեմոկրատական մրցակից Թերեզա Գրինֆիլդի հետ:

«Մենք այնպիսի ճգնաժամի մեջ ենք, ինչպիսին երբեք չի եղել»,- կարծում է Գրինֆիլդը:

Ջորջ Վաշինգտոն համալսարանի վերլուծաբան Թեյսի Բուրքաթի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե ինչպես են ամերիկացիները գնահատում նախագահ Թրամփի գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարում: Ըստ նրա՝ ամեն ինչ տանում է ընտրություններին մասնակցության նվազմանը, հատկապես այն վայրերում, որտեղ 2016-ին հաղթել է Թրամփը:

Դեմոկրատները հույս ունեն նաև տեղեր նվաճել Կոլորադոյում և Արիզոնայում. Բայդենի հաղթանակի դեպքում նրանք կստանան երեք տեղ, Թրամփի հաղթանակի դեմքում՝ չորս: