Ռուսաստանը դադարեցնում է իր քաղաքացիներին արտասահմանյան երկրներից հայրենիք վերադարձնելու բոլոր ավիաչվերթները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով ռուսական խոշոր ավիաընկերություններից մեկում իր աղբյուրին։ Աղբյուրի համաձայն՝ ավիահաղորդակցությունն ամբողջովին կդադարեցվի ապրիլի 4-ի կեսգիշերից: Նշենք, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարտերային թռիչքները դեպի այլ երկրներ: Բացառություն էին կազմում այն թռիչքները, …