Կարեն Խաչատրյանին կալանքի տակ շարունակել պահելու որևէ հիմք չկա. փաստաբանների հայտարարությունը

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Կարեն Խաչատրյանի փաստաբանները հայտարարություն են տարածել.

 

«Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերայլ որոշումը։ Արդեն 12 ամիս ապօրինի կարգով կալանքի մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշեց դատաքննության ընթացքում ևս կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։

 

«Երևակայությունս չի ներում հասկանալու համար, թե դատական ակտում ինչպես պետք է պատճառաբանվի, թե Կարեն Խաչատրյանը ինչու է շարունակաբար պահվում կալանքի տակ այն դեպքում, երբ որ նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա», – նշեց Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

 

Փաստաբանը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում Կարեն Խաչատրյանը երկու անգամ գտնվել է ազատության մեջ, թաքնվելու փորձ չի կատարել։ Բացի այդ, այնպիսի գործողություն չի կատարվել, որը կարող էր վկայել այն մասին, որ վարույթ իրականացնող մարմինները ռիսկեր են տեսնում այն մասով, որ դատավարության մասնակիցների վրա նա կարող է անօրինական ազդեցություն գործադրվել։

 

Մակինյանը նաև նշեց, որ սա խտրական վերաբերմունք է Խաչատրյանների նկատմամբ, որը պարունակում է Կարեն Խաչատրյանի գործի մասով պատժի տարրեր, իսկ Գագիկ Խաչատրյանի՝ խոշտանգման։

 

Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, որին մասնակցում էր նաև Կարեն Խաչատրյանը, փաստաբանն ասաց, որ նշված մեղադրանքով ՀՀ-ում կալանքի տակ գտնվող միակ անձը Կարեն Խաչատրյանն է, և տեղեկացրեց, որ 1 տարի է արդեն՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարվել է առերևույթ պետությանը պատճառած վնասը՝ 236 միլիոն դրամ։ Ըստ Մակինյանի, չկա դատական պրակտիկայում երկրորդ նման դեպքը, որտեղ անձին կմեղսագրվի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, ով այդ չափով վնաս հատուցած կլինի և շարունակաբար դատարաններին թյուրիմացության մեջ գցելով կպահվի կալանքի տակ։

 

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է յուրացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նախաքննության փուլում նրա խափանման միջոցը փոխվել է, և կարճ ժամանակով գտնվելով ազատության մեջ, նա ոչ միայն չի թաքնվել քննությունից, այլև վճռի փոփոխությունից հետո ինտերնետով կարդալով տեղեկությունը, անձամբ ներկայացել է համապատասխան կառույց։

 

Ըստ փաստաբանական խմբի, Կարեն Խաչատրյանի գործով «կարմիր թելը» նրա ազգանունն է»։