Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ֆեսբուքյան պաշտոնական էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով. «Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»։ Միջնորդության շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց իշխող ուժի …

