ՏՏ ոլորտում աշխատատեղերի պահպանման նպատակով կառավարությունը կհատկացնի 61 դրամաշնորհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերաբաշխում կկատարվի 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում:

Հարցը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը։

Նրա խոսքով՝  որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման պահանջներից, որի նպատակը` կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է:

Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 1043  «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակներում, անհրաժեշտություն  է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել  նոր` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառմանը»` համապատասխանաբար նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ:

«Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 1043  «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակներում, անհրաժեշտություն  է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել  նոր` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառմանը»` համապատասխանաբար նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Այսպիսով՝ նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում:

Մանրամասները՝ տեսանյութում։