Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը երկարաձգվում է մինչև ապրիլի 30-ը: Քաղաքացիներին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Կոմերսանտը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե իրավիճակը բարելավվի, այս ժամկետը կարող է կրճատվել: «Որոշում եմ ընդունել մինչև ամսվա վերջ երկարաձգել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը, այսինքն՝ մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Ընդգծեմ՝ պահպանելով աշխատողների աշխատավարձը»,- ասել …