Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 11, 158 փորձանմուշի հետազոտություն: