Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց. Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատական նիստին ներկա էր նաև Խաչատրյանը։ Նշենք, որ խափանման միջոցի վերաբերյալ քննությանը նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասել էր, որ իր պաշտպանյալը երկու անգամ հայտնվել է ազատության …

