Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու նախագիծը։ Հարց է առաջանում՝ կանոնավոր բանակ ունեցող երկրի ինչի՞ն է պետք աշխարհազորը, երբ, օրինակ, Ապրիլյան պատերազմի օրերին Ստեփանակերտի հրապարակում կամավորներից տեղուդադար չկար։ Աշխարհազորի գոյության իմաստը Դուք ինչպե՞ս կբացատրեք։

– Վերջին 2-2.5 տարիներին ՀՀ անվտանգության համակարգում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել։ Ես նկատի ունեմ նոր սպառազինության ձեռքբերումից սկսած՝ մինչև սննդի համակարգի փոփոխություն, ինչպես նաև կառավարման համակարգում արդյունավետության բարձրացում, զորահավաքի ուղղությամբ հսկայածավալ աշխատանք ենք կատարել, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում ամբողջ պետության կառավարման համակարգը, տնտեսությունն ու բանակը պատրաստ լինեն պատերազմի։ Մեր գնահատականներով՝ ընդհանուր տարածաշրջանի սպառնալիքներն այնպիսին են, որ միայն բանակով անհնար է այդ հնարավոր սպառնալիքները զսպել։ Այո՛, Ադրբեջանի մասով մենք այսօր կարողանում ենք զինված, կանոնավոր բանակով այդ սպառնալիքը չեզոքացնել, նույնիսկ առավելություն ձեռք բերել, բայց տարածաշրջանում սպառնալիքներն այնպիսին են, որ հնարավոր այլ զարգացումների դեպքում մեր կանոնավոր բանակը բավարար չէ, և մեր անվտանգության համակարգն ուժեղացնելու համար ստեղծում ենք աշխարհազոր։ Ի դեպ, աշխարհազորի եզրահանգմանը մենք եկել ենք այն բանից հետո, երբ տեսել ենք, որ այլ սպառնալիքներ էլ կան, և դրանց պետք է պատրաստ լինենք։ Մենք ազգային անվտանգության ռազմավարությունում նշել ենք ՀՀ պետականության հարատևության դրույթը, և սպառնալիքներին պետք է պատրաստ լինենք։

– Պարբերաբար ակտիվանում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու խոսակցությունները։ Ընդհանրապես՝ Թուրքիան միակ պետությունն է, որ բացեիբաց աջակցեց Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններում։ Թուրքական ռազմաբազայի տեղակայումն անհանգստության առիթ կլինի միայն Հայաստանի՞ համար, թե՞ ավելի լայն ռազմաքաղաքական նշանակություն կստանա այդ գործոնը։

– Ռազմաբազայի տեղակայումն Ադրբեջանում կնշանակի ամբողջ տարածաշրջանի ապակայունացում։ Թուրքիան, որպես ռազմական ուժ, տարածաշրջանում երկար տարիներ ուղղակի ներկա չի եղել, նույնիսկ դարեր ներկա չի եղել, և նման փոփոխությունը նշանակում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը։ Եվ այս սպառնալիքը պետք է չեզոքացնել, ներուժը կա, և հնարավոր է այդ սպառնալիքը չեզոքացնել։ Այդ հնարավորություններն առկա են։

– Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի զեկույցը, որտեղ վեր կհանվեն թերացումները, սխալները Ապրիլյան պատերազմում։ Սակայն, մինչ այդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիս տվեց՝ հայտարարելով, որ հաղթանակ է գրանցվել Ապրիլյան պատերազմում՝ չնայած տարածքային կորուստներին, և կտրուկ հերքելով, որ ինքը ՀՀ պատմության մեջ տարածք կորցրած միակ ղեկավարն է։ Սերժ Սարգսյանի փաստարկները որքանո՞վ էին համոզիչ Ձեզ համար։

– Ընդհանրապես համոզիչ չէին։ Ես կարծում եմ՝ անիմաստ մի քայլ էր։ Ընդհանրապես, եթե նայեք Սերժ Սարգսյանի այդպիսի ասուլիսները՝ նույնիսկ իր կառավարման շրջանում, հիմնականում ձախողված են եղել, և Հայաստանում քաղաքական մեմերի մեծ մասը Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսների արդյունք են։ Չսպասելով զեկույցի հրապարկմանը և ամբողջ մեղքը բարդելով կարանտինային վիճակի վրա՝ նա փորձել է մամուլի ասուլիս տալ և, կարծում եմ, դրա լավագույն գնահատականը եղել է հանրության արձագանքը։

– Հայաստանի և Արցախի Զինված ուժերի սպառազինությունը 2016-ին ոչ համահունչ է եղել Ադրբեջանի ունեցածին, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը նշել է, որ զինամթերքի պակաս չի եղել, բայց ժամանակակից զենքերի խնդիր է եղել։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի բանակների զինվածության մակարդակն այն ժամանակ և հիմա։

– Ընդհանրապես, ռազմական կարողությունները շարունակական բարելավելու պրոցես է, և այս տեսանկյունից պետք է դա դիտարկել։ Ի դեպ, Ապրիլյան պատերազմի նախապատրաստական աշխատանքը կրկին գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության հարցն է։ Միշտ այդպես է եղել և միշտ է այդպես լինելու։ Չկա պատմական մի շրջան, երբ նման հարցերը գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը չեն։ Նույնիսկ ասել՝ հանկարծակի է եղել, դա նշանակում է՝ ձախողում ունենալ։ Որովհետև երբ դու չես կարողանում պատշաճ գնահատել, դա քո ձախողումն է։ Հետախուզության պատասխանատուն ևս գերագույն գլխավոր հրամանատարն է։ Եվ եթե նա տեսել է, որ իրեն տալիս են ոչ պատշաճ ինֆորմացիա, որովհետև, ըստ Սերժ Սարգսյանի, իրեն զեկուցում էին մամուլի հրապարակումների ընդհանուր վերլուծություն, դա, բնականաբար, Սերժ Սարգսյանի ընդհանուր խնդիրն էր, որովհետև իր հետախուզությունն է իրեն այդպիսի զեկույց տվել։ Եթե հետախուզությունն այդպիսի խնդիր ունի, նշանակում է՝ չես կարողացել հետախուզությունը պատշաճ զարգացնել, բավարար մակարդակի հասցնել, բնականաբար՝ ձախողել ես։ Ինչո՞ւ հուլիսին չեղավ այդպես, ինչո՞ւ մենք հանկարծակիի չեկանք, որովհետև մենք գնահատական ունեցել ենք, որովհետև մենք մեր անվտանգային միջավայրն ու սպառնալիքները գնահատել ենք և պատշաճ պատրաստ ենք եղել ամեն ինչի։ Սա է տարբերությունը։ Կառավարման համակարգի ձախողումը, բնականաբար, պատասխանատուի, ռազմական գործում գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունն է։ Այսինքն՝ գցել այլ գերատեսչությունների վրա ամբողջ պատասխանատվությունը, դա նշանակում է՝ չգործել, վարքագիծ չդրսևորել որպես գերագույն գլխավոր հրամանատար։

– ՀՀ-ն և Արցախն այսօր ապահովագրվա՞ծ են այն հավանական տարածքային կորուստներից, որ Ապրիլյանի օրինակով հավանական է հակառակորդի հարձակման դեպքում։ ՀՀ-ի այն ժամանակվա ղեկավարությունը պարզապես հայտարարեց, որ անակնկալ էր այդ հարձակումը, հետախուզական տվյալներ չեն եղել։ Արդյո՞ք Ադրբեջանն իրեն թույլ կտա բլից-կրիգի կամ այլ ձևաչափերով հանկարծակիի բերել մեր Զինված ուժերին։

– Զինված ուժերի առջև դրված ցանկացած խնդիր անվտանգության հարցով լուծելի է։ Այստեղ ուզում եմ նշել մի հանգամանք, որ Ադրբեջանը շատ հարցերով անկանխատեսելի է դարձել։ Հուլիսյան ձախողումները, նավթի գների անկումն ու սոցիալ-տնտեսական խնդիրներն Ադրբեջանում Ալիևին դարձրել են անկանխատեսելի։ Իհարկե, Ալիևը կարող է ցանկացած քայլի դիմել, և շատ դժվար կլինի մեր ամբողջ ուժերը կենտրոնացնելով՝ կանխատեսել, թե Ալիևը ինչ կպլանավորի անել։ Այդ մասով մենք գնահատականներ մի քիչ կդժվարանանք տալ։ Կարող եմ ասել, որ ցանկացած նման պլան եթե ծագի, մենք հնարավորինս շուտ կիմանանք և պատրաստ ենք վիժեցնել նման ցանկացած պլան՝ մեր Զինված ուժերն ու անվտանգության համակարգը պատրաստ են դրան։

– Ընդդիմադիր ուժերը՝ ՀՅԴ-ն, Վանեցյանը, ԲՀԿ-ն, համախմբվել են ձեր իշխանությանը հեռացնելու օրակարգի շուրջ։ Թեժ աշուն են խոստանում։ «Փաշինյանի կառավարության յուրաքանչյուր օրը կործանարար է Հայաստանի համար»,- հայտարարում է Վանեցյանը՝ խոստանալով նաև հանրահավաքային պայքար։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն իր հերթին սկսել է արդեն հանրահավաքային հանդիպումները մարզերում։ Իշխող ուժն ինչպե՞ս է պատրաստվում թեժ աշնանը։

– Թեժ գարուն էլ էին խոստացել, եթե չեմ սխալվում, և պարբերաբար այս քաղաքական խոսույթը շրջանառության մեջ է։ Ասեմ, որ սա «Հին Հայաստանի» տրամաբանության մեջ է, որովհետև այնտեղ է եղել այս խոսույթն ու այն միշտ ձախողում է ունեցել։ Երբ քաղաքական ուժերը «Հին Հայաստանում» խոստացել են սեզոնային քաղաքական գործընթացներ, միշտ ձախողվել են, որովհետև քաղաքական գործընթացը չի կարող սեզոնային լինել։ Դա սեզոնային աշխատանք չի, ուրիշ պրոցես է քաղաքականությունը։ Ամեն սեզոնից առաջ հայտարարել, որ այդ սեզոնին ինչ-որ բան է լինելու, թեժ վաճառք ու թեժ ակցիաներ են լինելու, դա անլրջացնում է քաղաքական պրոցեսը։ ՀՀ-ում հեղափոխություն է տեղի ունեցել, հրապարակում եղել է 250-300 հազար մարդ, «Իմ քայլը» ստացել է 70% ձայն, սա հիմքն է քաղաքական պրոցեսների, և այս քաղաքական սկզբունքներից շեղում չի լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան