Թրամփը հայտարարել է, որ Եմենի հութիները կապիտուլացվել են․ ԱՄՆ-ը դադարեցնում է հարձակումները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի Եմենում հութիների վրա հարձակումները, քանի որ խմբավորումը «կապիտուլացվել է»։ Օմանն էլ հաստատել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբի հետ «հրադադար» է ձեռք բերվել, որպեսզի այն դադարեցնի Կարմիր ծովում նավերին թիրախավորելը, գրում է BBC-ն։

«[Հութիները] պարզապես չեն ուզում կռվել, և մենք կհարգենք դա ու կդադարեցնենք ռմբակոծությունները։ Նրանք կապիտուլացվել  են», – ասել է Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպմանը։

Կարճ ժամանակ անց Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է՝ գործարքը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը չի թիրախավորի մյուսին՝ «ապահովելով նավարկության ազատությունը և միջազգային առևտրային նավագնացության սահուն հոսքը»։

Հութիները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել։

ԱՄՆ-ը մարտին ակտիվացրել էր օդային հարվածները հութիների վրա, Միացյալ Նահանգների զինված ուժերը պնդում են, որ այդ ժամանակից ի վեր Եմենում հարվածել են 1000 թիրախի։

Հութիները սկսել են հարձակվել Կարմիր ծովով անցնող նավերի վրա՝ ի նշան Գազայի հատվածում պաղեստինցիների հետ համերաշխության, որոնք ռմբակոծվում են իսրայելական բանակի կողմից այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորումը հարձակվել էր իսրայելական բնակավայրերի վրա։ Նրանք տասնյակ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել առևտրային նավերի վրա՝ խորտակելով երկու նավ, գրավելով երրորդը և սպանելով անձնակազմի չորս անդամների։ Հարձակումները նույնիսկ խոշոր նավագնացության ընկերություններին ստիպել են դադարեցնել Կարմիր ծովի օգտագործումը, որով սովորաբար անցնում է համաշխարհային ծովային առևտրի գրեթե 15%-ը, և փոխարենը ընտրել Հարավային Աֆրիկայի շուրջ շատ ավելի երկար երթուղի։

Հութիները շարունակել են հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից մեկը կիրակի ընկել էր Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի մոտ։ Երեքշաբթի Իսրայելը պատասխանել է Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող գլխավոր միջազգային օդանավակայանի վրա լայնածավալ հարձակումով, որի հետևանքով այն ​​«լիովին ավերվել» է, Այս մասին հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնյային։

Իսրայելի կողմից հասցված այլ հարվածների թիրախ են դարձել էլեկտրակայաններ և ցեմենտի գործարան։ Երկուշաբթի  Իսրայելը ռմբակոծել էր Հոդեյդայի նավահանգստային կառույցները և քաղաքի մեկ այլ ցեմենտի գործարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի