Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան, Տուլան, Յարոսլավը․ Սարանսկում դպրոցներում դասերը չեղարկվել են

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մայիսի լույս 7-ի գիշերը հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների, այդ թվում՝ Մորդովիայի, ինչպես նաև Տուլայի և Յարոսլավլի մարզերի վրա։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքեր են խոցվել Մոսկվային մոտենալիս, գրում է Meduza-ն։

Կեսգիշերից ի վեր Մոսկվայի մարզի ՀՕՊ ուժերը հետ են մղել ինը անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Տուժածների մասին հայտնի չէ։ Թե որ ուղղությունից են թռչել անօդաչուները, չի հաղորդվում։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը պնդում է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի մոտ գտնվող Կուբինկա ռազմական օդանավակայանի վրա, որտեղ տեղակայված են կործանիչներ։

Նահանգապետ Դմիտրի Միլյաևն էլ հայտնել է Տուլայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ուկրաինական  տելեգրամ ալիքները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուլայի «Սպլավ» գիտաարտադրական միավորման վրա, որը «Գրադ», «Սմերչ», «Ուրագան» և այլ բազմակի հրթիռային համակարգերի արտադրող է։

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Յարոսլավլի մարզի վրա։Նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ Յարոսլավլին մոտենալիս հետ է մղվել երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Նրա խոսքով՝ ավերածություններ կամ տուժածներ չկան։

Մորդովիայի վրա հարձակման հետևանքով Սարանսկի վարչակազմը մայիսի 7-ին հայտարարել է մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում դասերի չեղարկման մասին: Մինչ այդ, Մորդովիայի ղեկավար Արտյոմ Զդունովը զգուշացրել էր քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի մասին, իսկ օպերատիվ շտաբը հարձակման հետևանքների լուսանկարների և տեսանյութերի տարածման արգելք էր սահմանել:

Սարանսկում, ըստ ուկրաինական տելեգրամ ալիքների, հարձակման են ենթարկվել «Սարանսկաբել» և «Սարանսկկաբել-Օպտիկա» գործարանները։

«Baza» և «Осторожно, новости» տելեգրամ ալիքներ հաղորդմամբ՝ գիշերը սոցցանցերի օգտատերերը բողոքել են ավելի քան 30 քաղաքներում բջջային ինտերնետի հետ կապված խնդիրներից, հավանաբար, անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։ Խափանումներ են նկատվել Յարոսլավլի, Տվերի, Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Տուլայի, Լենինգրադի, Կալուգայի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Սարանսկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի