Պակիստանն ու Հնդկաստանը հայտնում են փոխադարձ ռազմական հարվածների հետևանքով զոհերի ու վիրավորների մասին

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պակիստանը հայտարարել  է, որ Հնդկաստանի սկսած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, 46-ը՝ վիրավորվել, գրում է DW-ն։ Պակիստանի բանակի հրամանատարը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Հնդկաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, իսկ 46-ը՝ վիրավորվել։

Հնդկաստանի ԶՈՒ-ն հայտարարել է, որ հարվածներ են հասցրել Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում զինյալների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին։ Հնդկաստանը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը՝ ժամը 1:05-ից 1:30-ը, գործողությունը թիրախավորել է առնվազն ինը կետ, «որտեղից Հնդկաստանի դեմ ահաբեկչական հարձակումներ են պլանավորվել» և նպատակ է ունեցել «արդարադատություն հաստատել Փահալգամի ահաբեկչական հարձակումների զոհերի համար»։ Դելին գործողությունն անվանել է «ոչ էսկալացիոն, համաչափ և պատասխանատու»։

Քաշմիրի Պունչ քաղաքում, որը գտնվում է Պակիստանի հետ փաստացի սահմանի մոտ, զոհվել է Հնդկաստանի առնվազն 8 քաղաքացի , ևս 29-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի կառավարության տեղական պաշտոնյան։ Հնդկաստանի և Պակիստանի ուժերը փոխանակվել են ծանր հրետանու հարվածներով, փոխանցում  է France 24-ը։

Բացի այդ՝ հաղորդվում է, որ Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր տարածքում երեք կործանիչ է ընկել։ Այս մասին Reuters-ին հայտնել են տեղական ինքնակառավարման մարմինների չորս աղբյուր՝ Հնդկաստանի կողմից սահմանի երկայնքով ինը պակիստանյան «ահաբեկչական ենթակառուցվածքների» օբյեկտների հարվածելուց մի քանի ժամ անց։ Պակիստանի ռազմական խոսնակը Reuters-ին հայտնել է, որ հինգ հնդկական ինքնաթիռ է խոցվել, ինչը Հնդկաստանը չի հաստատել։

Իսլամաբադը նաև պաշտոնապես զգուշացրել է ՄԱԿ-ին, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել Հնդկաստանի հրթիռային հարվածներին «իր ընտրած ժամանակին և վայրում՝ համաձայն ինքնապաշտպանության իր իրավունքի, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում»։ ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ​​ներկայացուցիչը տեղեկացրել է Անվտանգության խորհրդի նախագահին, Գլխավոր ասամբլեայի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Իսլամաբադը մեղադրել է Հնդկաստանին «բացահայտ ագրեսիայի» մեջ, որը խախտում է Պակիստանի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը՝ զգուշացնելով, որ նման գործողությունները վտանգում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությունը։

Հիշեցնենք՝ Հնդկաստանը հայտարարել էր, որ «Սինդուր» ռազմական գործողությունն է սկսել Պակիստանի դեմ՝ հարված հասցնելով «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Իսլամաբադի  կողմից կառավարվող Քաշմիրում։

«Այս քայլերը ձեռնարկվել են Փահալգամի բարբարոսական ահաբեկչությունից հետո, որի հետևանքով սպանվել է Հնդկաստանի 25  և Նեպալի 1 քաղաքացի»,- ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի