Այսօր Գյումրիի օրն է․ քաղաքը տոնը նշում է առցանց միջոցառումներով, մշակութային ու սպորտային նոր կառույցների բացմամբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 20:40
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

Այսօր Գյումրին նշում է քաղաքի օրը, այս տարի՝ մի փոքր տարբերվող ու նորովի ձևաչափով։ «Գյումրու օր» տոնակատարությունը, համավարակային իրավիճակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված, հիմնականում անցկացվում է առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով։

Քաղաքն այս տարի չի կարող ընդունել մեծ թվով հյուրերի, պատվիրակությունների  ու զբոսաշրջիկների, սակայն հեռավար տարբերակով բոլորը կարող են մասնակցել  տոնին, մշակութային միջոցառումներն այս տարի տեղափոխվել են օնլայն հարթակ։ Օրվա ընթացքում բոլոր ցանկացողները կարող են առցանց շրջել Գյումրու թանգարաններով, իսկ երեկոյան, դարձյալ առցանց, վայելել տոնական համերգը։

Չնայած համավարակը սահմանափակել է մեծ միջոցառումների անցկացման հնարավորությունը, այնուամենայնիվ, այսօր բացվեցին մի շարք մշակութային ու սպորտային կառույցներ։

Քաղաքի օրվա միջոցառումները սկսվեցին սոցիալական բնակարանների հանձնման արարողությամբ։ Գյումրիի քաղաքապետարանի ու «Առդա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես Խորենացի փողոցի թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 6 սոցիալական բնակարաններն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեցին հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժած և ժամանակավոր կացարաններում բնակվողներին։ Խոսքն Ավտոկայան տնակային թաղամասի բնակիչների մասին է, որոնց տնակների մեծ մասը բնակության համար անպիտան է դարձել։

Հիշեցնենք, որ Գյումրիում հուլիսի 13-ին աննախադեպ քանակությամբ տեղումներ էին գրանցվել։ Քաղաքի փողոցները ջրածածկ էին եղել, անձրևաջրերը լցվել էին բնակելի տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ։ Հատկապես մեծ վնաս էին կրել տնակների բնակիչները․ անձրևաջրերն ու կարկուտից գոյացած սառույցի կտորները լցվել էին տնակներ։

Բնակիչները, որոնք երեք տասնամյակից ավելի ապրում են տնակներում, իրենց գոհունակությունը հայտնեցին, որ վերջապես տեղափոխվում են նոր բնակարաններ։

Այսօր տեղի ունեցավ նաև գյումրեցի լեգենդար մարզիկ, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը, որին մասնակցում էին նաև մարզիկի ընտանիքի անդամները։

«Շնորհավորում եմ։ Մեր լեգենդար Յուրի Վարդանյանը մեր քաղաքի համար պատմություն է։ Ափսոս, որ ինքը չկա։ Մենք կարողացանք այս դպրոցը կառուցել։ Հետաքրքիր է, որ տնօրինությունն ասում է՝ կրկնապատակվել է աշակերտների թիվը։ Մենք անպայման Յուրիկի կիսանդրին էլ կտեղադրենք դպրոցում, հաջորդ տարի ծննդյան օրը կդնենք»,- ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Ներկաները նաև հույս հայտնեցին, որ մարզադպրոցը նոր օլիմպիական չեմպիոնների դարբնոց կդառնա։

«Գյումրիի օրվա» միջոցառումների շրջանակում վերաբացվեց նաև «Մայր Հայաստան»  հիմնանորոգված հուշահամալիրը։

Այսօր Գյումրու մշակութային օջախներն էլ ավելացան մի քանիսով։ Գյումրու քաղաքապետարանի նկուղային հարկում բացվեցին «Կենտրոնական գրադարանը», «Համայնքային ցուցասրահն» ու «Գյումրու պատմության թանգարանը»։ Քաղաքն այսուհետ ունի իր պատմության թանգարանը, որը համալրված է Գյումրի պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆոնդերում պահպանվող հավաքածուներից, Պատմության, Գրականության, Արվեստի թանգարանի, Պետական արխիվի օգնությամբ բերված  տարբեր ցուցանմուշներից։ Թանգարանը բաղկացած է 7 սրահից, որտեղ ցուցադրվում է Գյումրիի հնագիտությունը, տեղական ինքակառավարման ու քաղաքի պատմությունը, նաև ազգագրական նմուշներ։ Թանգարանը խոստանում է լինել քաղաքի յուրօրինակ մշակութային այցեքարտերից մեկը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գյումրու օրը մեծ շուքով նշվել էր օգոստոսի 25-ին՝ «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ՝ համերգներ, թատերականացված ներկայացումներ, ֆլեշ-մոբեր։ Քաղաքը հյուրընկալել էր մեծ թվով հյուրերի ու զբոսաշրջիկների։ Տոնական միջոցառումներին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էմմա Չոբանյան