ՌԴ-Թուրքիա մրցակցության մեջ Հայաստանի արժեքն ավելի է բարձրացել թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի ու Արևմուտքի համար․ Կայծ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

– Պարո՛ն Մինասյան, տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ադրբեջանական կողմը հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով դիրքերն է ամրապնդում, ռազմական նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։ Ադրբեջանական շրջանակներն էլ նշում են, որ բանակցելու կարիք այլևս չկա, պետք է անցնել գործողությունների։ Աշխարհաքաղաքական զարգացումները նկատի առնելով՝ որքանո՞վ է մեծ նոր՝ ավելի լայնածավալ պատերազմի հավանականությունը։

– Բարդ հարց է, որովհետև կարծեմ Արցախի հարցն այնքան կարևոր է, որ մեծ տերություններն ուզում են միջամտել՝ ասելով, թե Թուրքիան, Ռուսաստանը, ինչու չէ՝ Արևմուտքը, շահեր ունեն այդ շրջանում։ Եվ ինչ-որ տեսանք Սիրիայում կամ Լիբիայում, թուրքերը փորձում են այդ ճգնաժամի մթնոլորտը ստեղծել Կովկասում, գլխավորապես՝ Արցախում։ Դա նշանակում է, որ աստիճանաբար հարցը միջազգայնանում է։ Արդեն հարցը միջազգային էր, բայց՝ խաղաղության մթնոլորտում։ Հիմա արդեն միջազգայնանում է  պատերազմի մթնոլորտում։ Եվ սա՝  Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Թուրքերն ու ռուսները չեն ցանկանում, որ Ղարաբաղում պատերազմ լինի, բայց թուրքերն ուզում են ապակայունացնել իրադրությունը, որպեսզի խառն իրավիճակ ստեղծվի շրջանում և Ռուսաստանը ճնշում գործադրի Հայաստանի վրա։ Բայց Ռուսաստանն այլևս չի կարող անել այն, ինչ սովորաբար անում էր, մանավանդ՝ հին իշխանության հետ։ Եվ Հայաստանում գիտեն, որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել Կովկասում թուրքական շահերը։ Ռուսաստանը կարող է համագործակցել Թուրքիայի հետ Սիրիայում կամ Լիբիայում, բայց Կովկասը ՌԴ-ի համար Սիրիա չէ, Լիբիա չէ։ Եվ Ռուսաստան-Թուրքիա մրցակցության և համագործակցության մեջ Հայաստանի արժեքն ավելի է բարձրանում թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի, թե՛ Արևմուտքի համար։

– Բանակցությունների մասին այլևս չմտածելու և պատերազմի պատրաստվելու մասին խոսել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Սա, բնականաբար, հայկական կողմի միասնական տեսակետ չէ։ Ամեն դեպքում, Ձեր կարծիքով, իսկապե՞ս պետք է հրաժարվել բանակցություններից։

– Մենք ժամանակ շահեցինք, բայց նաև ժամանակ կորցրեցինք։ Երբ դիմացդ մի պետություն է՝ Ադրբեջանը, որն ուզում է միայն ջարդել հայերին, բանակցություններն անիմաստ են։ 30 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները կարևորություն տվեցին բանակցություններին՝ գիտակցելով կամ չգիտակցելով, դա իրենց հարցն է, թե բանակցություններում Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ 30 տարի շարունակ ոչ մի բառ չի եղել այն ռասիզմի մասին, որ գոյություն ունի և տարածվում է Ադրբեջանում։ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան խոսքի արժեքը, նշանակությունը շատ ցածր էր․ հայտարարություններ էին անում՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», «Մադրիդյան սկզբունքները պետք է հարգել» և այլն։ Դատարկ, անպատասխանատու խոսքեր էին։ Հիմա տեսանք արդյունքը։ Երբ Սերժ Սարգսյանն առանց ամաչելու ասում է՝ այսօր վիճակը լարված է, պետք է սպասել նոր բախումների, բայց ի՞նչ շահեցինք իր ժամանակաշրջանում՝ քառօրյա պատերազմ, հարյուրից ավելի զոհ։ Ինքը պետք է պատասխան տա։ Այսօր, ճիշտ է, դժվար է բանակցել, երբ Ադրբեջանն ուզում է հարձակվել քեզ վրա կամ ջարդել, բայց այդ մասին պետք է ավելի կոշտ ձևով ասել Մինսկի խմբի համանախագահներին, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ԱԳ նախարարներին, ամբողջ աշխարհին, որ անհնար է խոսել, բանակցային սեղանի շուրջ նստել ռասիստ պետության հետ։

– Պարո՛ն Մինասյան, հետևում եք հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին։ Արտախորհրդարանական ընդդիմությունը «թեժ աշուն» է խոստանում, ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանն արդեն մարզերում հանդիպումներ է սկսել։ Այսպես ասած, փողոց դուրս գալու մասին խոսել է «Սասնա Ծռերը», Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, որ այդ տարբերակը նույնպես սեղանին կա։ Այս նախաձեռնությանը միացել են նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», ինչպես նաև ՀՅԴ–ն։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Ընդդիմության կոնցեպտը Հայաստանում գոյություն չունի։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային որևէ երկրում։ Ընդդիմադիր ուժերը, վստահաբար, կհավաքվեն, բայց չեմ կարծում, որ ժողովրդի զորակցությունը պետք է ունենան, որովհետև այսօրվա ընդդիմադիրները դեռ պետք է հաշիվ տան հայ ժողովրդին՝ ինչո՞ւ թալանեցին Հայաստան պետությունը, ինչպե՞ս մարդիկ, որ աղքատ էին, միանգամից հարուստ դարձան և այլն։ Մինչև ընդդիմադիր ուժերը հաշիվ չտան և ներողություն չասեն ժողովրդին, չեն կարող վստահություն ստեղծել իրենց և ժողովրդի միջև։ Նախ պետք է ներողություն խնդրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև այսօր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան