ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանն առաջարկում են բարձրացնել դատավորների կենսաթոշակը։ Այսօր Աժ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ դատավորներին կենսաթոշակի վճարման չափի, կարգի վերաբերյալ օրենքը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական։ «Այդ բացը կարգավորման անհրաժեշտություն ունի, և նախաձեռնել ենք օրենքում փոփոխություն կատարել։ Դատական օրենսգրքի 57-րդ …

