Հունիսի 7-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ նախարարության և «Արաբկիր» ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կորոնավիրուսի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ «Մինչ այս «Արաբկիր» ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք՝ հատուկ Կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ-ի հնարավորությունները»,- գրել էր Թորոսյանը։ Նախարարի այս …

