ՀՀ առողջապահության նախարարությունն առայժմ չի հրապարակում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իր կատարած ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը: Նախարարության կողմից մեկ անձից և հրատապ մեկ անձից ընթացակարգերով իրականացված գնումների մասին տեղեկատվություն բացակայում է նաև պետական գնումների Armeps PPCM համակարգում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն օրերս հրապարակել է «Կորոնավիրուսային համավարակի կանխմանը և հաղթահարմանն առնչվող գնումների մոնիտորինգի»՝ առաջին ամփոփ տեղեկագիրը, որի …

