Հարմարվեք այն իրականության հետ, որ մենք այսուհետ ունենալու ենք աշխարհազոր․ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Երբ խոսում ենք խաղաղության մասին, դա չի նշանակում, որ զենքերը վայր պիտի դնենք և ոչինչ չանենք: Այս մասին այսօր «Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Մենք չպետք է մոռանանք, որ պատերազմող երկիր ենք և ունենք մի թշնամի, որը հաշվի չի առնում ոչ մի արժեք և հարգանք չունի իր հարևան պետության նկատմամբ: Խաղաղությունը նվիրելով կամ մուրալով չէ, այլ խաղաղությունը պարտադրելով է: Մենք պետք է կարողանանք այնքան մարտունակ լինել, որ հակառակորդը հասկանա՝ ոչ թե պետք է պատերազմի, այլ հարմարվի իրականության հետ»,- ասաց նա։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ թիկունքն ամրացնելով նույնպես խաղաղություն է պարտադրվում:

«Պետք է կարողանանք մեր ինքնապաշտպանությունը գրագետ կերպով կազմակերպել և մեր թշնամի պետությանը ցույց տալ, որ ստիպված է հարմարվել մեր կողմից թելադրվող խաղաղության հետ: Իսկ այս պարագայում ամենաճիշտ լուծումներից մեկը մարտունակ թիկունք ունենալն է։ Եթե աշխարհազորի մասին նախագծի վերաբերյալ դրական առաջարկներ կան, որոնք կնպաստեն օրենքի ընդունմանը և ճիշտ կիրառմանը, ներկայացրեք, իսկ եթե միայն քննադատություններ են, կխնդրեմ՝ հարմարվեք այն իրականության հետ, որ այսուհետ ունենալու ենք աշխարհազոր»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: