«Տաշիր» բարեգործական հիմնադրամը համաճարակի դեմ ուղղված համահայկական դրամահավաք-արշավին նվիրաբերել է 20.000 դոլար։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից: ««Հայաստան» համահայկական հիմնադրամը այդ միջոցները հատկացնում է մեր հայրենակիցներին Ռուսաստանից Հայաստան տեղափոխումը կազմակերպելուն։ Ապրիլի 12-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ սերտ համագործակցության արդյունքում 60 հայրենակից կվերադառնա Հայաստան: …