Սևան քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Սեւան քաղաքում ավարտին են մոտեցել Գրիբոյեդով փողոցի հիմանորոգման եւ զուգահեռաբար մեկնարկել են 5 բազմաբնակարան  շենքերի բակեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից՝  Գրիբոյեդով փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4 578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, ապամոնտաժված եզրաքարերի տեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթեւեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների եւ ճանապարհային նշանների տեղադրում, այլ աշխատանքներ:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար  դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Օրեր առաջ տրվել է նաեւ քաղաքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց, 35, 37, 37 ա եւ Կարմիր բանակի փողոց, 54, Նալբանդյան փողոց, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների, 2 շենքերի բակային տարածքների ճանապարհները: Այս սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները ներառում են եզրաքարերի ապամոնտաժում եւ վերատեղադրում, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրում, ճանապարհների հիմնատակի ուղղում եւ հարթեցում, խճային հիմքի կառուցում, դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացում կամ իջեցում, ասֆալտբետոնե ծածկի իրականացում: Ասֆալտբետոնե ծածկույթի ընդհանուր մակերեսը 11 հազար 57քառակուսի մետր  է:  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 132 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը: Իրականացվող աշխատանքների արդյունքում էականորեն կբարելավվի բակերի  տեսքը, կստեղծվի հարմարավետ ու անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների եւ ավտոմեքենաների երթեւեկն ու անցուդարձը:

Նույն աղբյուրի համաձայն՝ Սեւան համայնքի շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղում դիտարկելու շինարարությունների ընթաքը: Գնել Սանոսյանը Գրիբոյեդովի փողոցի ասֆալտապատման աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արել է իր դիտողությունները՝ հորդորելով սեղմ ժամկետներում շտկել դրանք: