Օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է. ԱՄՆ պետդեպարտամենտ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ծավալուն հայտարարություն-զեկույց է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը և որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, թեև ներդրողները դեռևս մատնանշում են առկա մի շարք խոչընդոտները: «Արմենպրես»-ը հրապարակված զեկույցից առանձնացրել է որոշ կարևոր շեշտադրումներ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային ինդեքսներում ստացել է պատկառելի վարկանիշներ, որոնք գնահատում են երկրի բիզնես-միջավայրը և ներդրումային միջավայրը: Հայաստանում առկա են ԱՄՆ նշանակալի ներդրումներ: ԱՄՆ ներդրողները Հայաստանում բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում, ի թիվս այլոց, մուտք են գործել կամ ձեռք բերել ակտիվներ: «Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ներկայացնում, և երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներդրումներ ներգրավել, սակայն միջավայրը զերծ չէ մարտահրավերներից: Խոչընդոտներ են, օրինակ, Հայաստանի շուկայի փոքր չափը, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը` Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հետ կապված, օրենքի գերակայության և դատական համակարգի թույլ կողմերը և կոռուպցիայի ժառանգությունը»,-նշված է զեկույցում:

ԱՄՆ պետդեպարտամենտը հիշեցրել է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության կտրուկ փոփոխություն: «2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները հանգեցրին բազմաթիվ խորհրդարանականների իշխանությունից դուրս գալուն, որոնք, ինչպես հայտնի է, Հայաստանում  ունեին նշանակալի բիզնեսներ և  տնտեսության խոշոր հատվածներում մեծ բաժինների էին տիրապետում: Համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակում ընթանում է հակակոռուպցիոն արշավ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, բայց որոշ բիզնեսներ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ նվաճումները մեծացնելու համար: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, ներդրողները պնդում են, որ բազմաթիվ մտահոգություններ դեռ մնում են և պետք է լուծվեն թափանցիկ, արդարացի և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու համար: Երկրի լեռնարդյունաբերության ոլորտում  ներդրումային վեճը միջազգային մեծ ուշադրություն է գրավել և մի քանի տարի անց մնում է չլուծված»,-ասված է տեքստում՝ նկատի ունենալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը:
Շեշտվում է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները: Հայաստանի ներդրումային և առևտրային քաղաքականությունը համեմատաբար բաց է: Օտարերկրյա ընկերություններն օրենքով արժանանում են նույն վերաբերմունքին, ինչ հայկական ընկերությունները: «Հայաստանն ունի ուժեղ մարդկային կապիտալ և լավ կրթված բնակչություն, մասնավորապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում, որոնք նշանակալի ներդրումներ են կատարում բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Բազմաթիվ միջազգային ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ են հիմնել՝ օգտվելով երկրի մի խումբ որակյալ մասնագետներից և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում  ունեցած դիրքերից»,-ասված է զեկույցում:

Իշխանափոխությունից հետո բացահայտվել են մի շարք աղմկահարույց գործեր՝ համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակներում: «Այս զարգացումները ծառայում են Հայաստանի ներդրումային միջավայրի և մրցակցային միջավայրի բարելավմանը, չնայած կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալացվի երկարաժամկետ կտրվածքով, հատկապես կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային գործառնությունները, առողջապահությունը, կրթությունը, ռազմական և իրավապահ հատվածները: Օտարերկրյա ներդրողները դեռ մտահոգված են օրենքի գերակայությամբ և հավասար վերաբերմունքով: ԱՄՆ ընկերությունները նաև հաղորդել են, որ ներդրումային միջավայրը աղտոտված է նրանով, որ մտավոր սեփականության իրավունքը չի կիրառվում: Եղել են մտահոգություններ անկախ և ուժեղ դատական համակարգի բացակայության վերաբերյալ, ինչը խարխլում է կառավարության կողմից հավասար վերաբերմունքի և թափանցիկության հավաստիացումները»,-ասված է զեկույցում:

Ներդրողները, սակայն, որոշակի խոչընդոտներ տեսնում են Հայաստանում:

«Մրցակցությունը խթանելու համար ՀՀ կառավարությունն օգտագործում է թափանցիկ քաղաքականություն և օրենքներ: Ոմանք հայտնում են, որ Հայաստանի նոր կառավարությունը հետևել է այս օրենքների և քաղաքականության առավել հետևողական կատարմանը ՝ փորձելով բարելավել շուկայի մրցակցությունը և վերացնել դեպի շուկա մուտքի ոչ ֆորմալ խոչընդոտները՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար: Մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի օրենսդրությունը բարելավվել է հստակ սահմանումներով և նոր ներդրված հայեցակարգերով, ինչպիսիք են գների մանիպուլյացիան, տուգանքների կիրառումը որպես եկամտի տոկոս  և  պետական պաշտոնյաների տույժերը: Այնուամենայնիվ, ընկերությունները հավասար պայմաններ ապահովելու համար միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ջանքերը համարում են անբավարար: Նրանք նշում են, որ անհրաժեշտ են բարելավումներ այլ պետական հաստատություններում և մարմիններում, որոնք աջակցում են մրցակցությանը, ինչպիսիք են դատարանները, հարկերը և մաքսերը, պետական գնումները և իրավապահ մարմինները»,-ասված է զեկույցում:

Նշվում է նաև, թե բազմաթիվ ուսումնասիրություններով՝  տեղական շուկաներում շարունակվում է մրցունակության պակասը: Բանկային վերահսկողությունը համեմատաբար լավ զարգացած է և հիմնականում համապատասխանում է Բազելի հիմնական սկզբունքներին:

Բիզնեսները, սակայն, հակված են կարծելու, որ Հայաստանի շատ դատարաններն ունեն  արդյունավետության, անկախության և պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ, ինչը խթանում է դատական համակարգը ուժեղացնելու անհրաժեշտությունը: