Ունեցածը զարգացնելու փոխարեն՝ ստեղծում ենք նոր բան, որն ինքներս էլ լավ չենք պատկերացնում․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն Էդգար Խաչատրյանը, անդրադառնալով աշխարհազորի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթին, ի թիվս մի շարք դիտարկումների՝ նշեց, որ խնդիրներ են առաջանալու՝ կապված մարդու իրավունքների հետ:

«Մենք խոսում ենք քաղպաշտպանության մասին, չնայած որ օրենքի նախագծերը դրա մասին չեն, քաղպաշտպանության դերի մասին այդ նախագծերում գրված չէ: Մյուս կողմից՝ պետք է ջանքեր գործադրենք, որ ՆԶՊ-ի դասերին միայն զենք քանդել- հավաքել չսովորեցնեն: Սովորեցրե՛ք, մի մեծ համակարգ կա: Այսինքն՝ ստեղծել մի նոր բան, այն դեպքում, երբ եղածը չենք կարողացել զարգացնել՝ կարևոր խնդիրներ լուծելու համար: Կամ խոսում ենք սահմանի բնակիչներին հնարավոր պատերազմական գործողություններին նախապատրաստելու մասին, խնդիրը հասկանալի է, բայց արդյո՞ք այս ուղղությամբ պետության կողմից գործողություններ իրականացվել են, դասընթացներ և աշխատանք տարվո՞ւմ է, թե ինչ անել հարձակումների դեպքում… Փոխանակ ռեսուրսներ, ջանքեր գործադրենք այդ աշխատանքն անելու համար, ստեղծում ենք նոր բան, որն ինքներս էլ լավ չենք պատկերացնում, թե ինչ տեսք է ունենալու, ինչպես է գործելու»,- ասաց փոևձագետը:

Էդգար Խաչատրյանը նաև ընդգծեց, որ մարդու իրավունքների հետ կապված հարցեր կան, որոնց պատասխանները նախագծում չկան. «Հստակ չէ, թե երբ առաջադրանք կատարելու ժամանակ մարդու առողջությանը վնաս հասցվի, ով է դրա համար պատասխանատու՝ Պաշտպանության նախարարությո՞ւնը, թե՞ ոչ, ինչպե՞ս են կարգավորվելու Ոազմական ոստիկանության, իրավապահ մարմինների և կամավոր առաջադրանք կատարող քաղաքացու իրավահարաբերությունները, որպես կամավոր գրանցվելիս մարդը բժշկական ստուգում անցնելո՞ւ է, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում: