Ադրբեջանում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական միասնական զորավարժությունները, որոնք ներառել են նաև ՀՀ սահմանակից Նախիջևանը, ուր նախօրեին ժամանեց թուրքական զորամիավորումը: Դրանք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Հայաստանի արձագանքը չուշացավ: Երևանը մեղադրեց Բաքվին իրավիճակի լիցքաթափումն ու խաղաղ գործընթացի վերսկսումը խոչընդոտելու մեջ: ՀՀ նաև կասեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի փաստաթղթի …

