Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ. ՀՀ ԱՆ
Հասարակություն
28.09.2020 | 18:36ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ:
Տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:
Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել է անհրաժեշտ պարագաներով: