Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ աշխատանքներ են տարվում Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների նախակրթարաններում։ Այսպիսով, տեղեկանում ենք, որ հիմնանորոգվում կամ նորոգվում են մարզի Վաղաշեն, Երանոս և Լճաշեն համայնքներում, իսկ Ծովասարում նոր մանկապարտեզ է կառուցվում։

