Մահմեդական ուխտագնացները չորեքշաբթի օրը սկսեցին ամենամյա ուխտագնացությունը դեպի Մեքքա: Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի նրանց թիվն անհամեմատ փոքր է նախորդ տարիների մասնակիցների թվից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Ժամանակակից պատմության մեջ, առաջին անգամը լինելով, այս տարի այլ երկրներից ուխտավորներ չեն կարող այցելել այստեղ: Այս տարվա արարողությանը թույլատրվել է մասնակցել միայն Սաուդյան Արաբիայի 10 հազար ուխտավորների, …

