Դատախազության վերլուծության արդյունքում պարզվել է, որ ապօրինի ընդերքօգտագործման դեմ քրեաիրավական պայքարում որոշ իրավակարգավորումների անկատարության պատճառով առաջացել են լուծման անհրաժեշտություն առաջացնող օբյեկտիվ որոշ խնդիրներ: « Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 1-ին և 2-րդ մասերը համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ: Նշված հոդվածով սահմանված սանկցիաների պայմաններում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության …

