Այսօրվանից սիրո մայրաքաղաք Փարիզի գլխավոր խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը, կրկին բաց կլինի այցելուների համար։ Կորոնավիրուսի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակի այցելուների համար սանիտարական կանոններ կգործեն, այդ թվում՝ պարտադիր կլինի դիմակ կրելը. հաղորդում է DW-ն: Աշտարակը բաց կլինի Ֆրանսիայի ժամանակով առավոտյան 10-ից, սակայն հնարավոր կլինի բարձրանալ առավելագույնը մինչև 2-րդ հարկ։ Վերելակը փակ կմնա մինչև հուլիսի 1-ը։ …

