ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը օրերս հրաժարվել էր մանդատից՝ որպես պատճառաբանություն նշելով, որ գործադիրում է անցնելու աշխատանքի:

