Ռուսաստանը կսկսի Թուրքիային հարկային տեղեկատվություն տրամադրել
Քաղաքականություն
24.09.2020 | 22:45Ռուսաստանի հարկային ծառայությունը պատրաստվում է Թուրքիային ավելացնել այն երկրների ցանկում, որոնց հետ հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակներում հարկային տեղեկատվության փոխանակում է իրականացնում. գրում է ermenihaber-ը:
Նշվում է, որ Ռուսաստանը 2018թ-ից սկսած այլ երկրների հարկային մարմիններին հարկատուների մասին ռուսական ֆինանսական կառույցներից վերցված որոշակի տեղեկություն է տրամադրում:
Դրա դիմաց ՌԴ հարկային ծառայությունն իրավունք է ստանում տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի քաղաքացիների արտերկրյա հաշիվների մասին:
Նշվում է, որ Ռուսաստանում մտադիր են հարկային տեղեկատվություն տրամադրվող երկրների ցանկում Թուրքիայի հետ միասին ավելացնել նաև Նիգերիային: