Արծվիկ Մինասյանը դժվարացավ ասել՝ ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանե՞լ է, թե՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

Կատարվող գործընթացներն իրական արդարադատության հետ կապ չունեն, որովհետև երբ խոսում ենք արդարադատության մասին, դա գնահատում ենք ընտրողաբար իրականացվող արդարադատություն: Այս մասին այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Մյուս կողմից՝ որևէ ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու հարուցված քրեական գործը չի կարող իրականացվել՝ առանց անձին ազատությունից զրկելու գործողության։ Ակնհայտ է, որ հատկապես ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրականացվող քրեական գործերը բացահայտ են։ Ոչ թե իրավունքի գերակայությամբ արդարադատություն է, այլ բացառապես իշխանության կամքով և քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն»,- ասաց Մինասյանը։

Նա նաև ընդգծեց, որ իրենք ոչ թե դեմ են արդարադատությանը, այլ կարծում են, որ այն պետք է իրականացվի իսկապես իրավունքի գերակայության և օրենքի առաջնորդության սկզբունքներով, ոչ թե ըստ ցանկության, ըստ իրավիճակի, առավել ևս, երբ չկան համակարգային հիմքեր։

Անդրադառնալով հոկտեմբերի 8-ի հանրահավաքին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապ չունեն այդ հանրահավաքի հետ, քանի որ հանրահավաքն ավելի վաղ էր նախատեսվում:

Հարցին՝ Ծառուկյանն ընտրակաշառք բաժանե՞լ է, Մինասյանը նշեց, որ դժվարանում է պատասխանել. «Մենք բազմիցս նախկինում հայտարարություններ արել ենք ու որակել ենք ընտրակաշառքը և ընտրողների ձայները կեղծելը զանգվածային հանցագործություն, որի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է։ Իշխանությունը պետք է բացառի դա ու կանխի, չկանխելու դեպքում՝ պատժի, թույլ չտալու համար հետագայում նմանատիպ հանցագործություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում: