Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կոչով դիմեց Գեղարքունիքի մարզի բնակիչներին։ Պատգամավորը կոչ արեց չհուսահատվել ու խուճապի չմատնվել։ «Պատերազմի մասին խոսելն ինձ համար կրկնակի դաժան է։ Իմ մանկությունն անցել է պատերազմական տարիներին արկերի պայթյունների, ռմբակոծությունների ու կրակոցների ձայների տակ։ Ես ադրբեջանական վայրագությունները տեսել եմ դեռ դպրոցական տարիներին ու չեմ կարող …

