Չպիտի հուսահատվենք․ մնանք նույն տեղում, նույն դուխով․ պատգամավորը դիմեց Գեղարքունիքի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կոչով դիմեց Գեղարքունիքի մարզի բնակիչներին։ Պատգամավորը կոչ արեց չհուսահատվել ու խուճապի չմատնվել։

«Պատերազմի մասին խոսելն ինձ համար կրկնակի դաժան է։ Իմ մանկությունն անցել է պատերազմական տարիներին արկերի պայթյունների, ռմբակոծությունների ու կրակոցների ձայների տակ։ Ես ադրբեջանական վայրագությունները տեսել եմ դեռ դպրոցական տարիներին ու չեմ կարող առանց էմոցիաների խոսել այդ մասին և չեմ կարող չօգտագործել այս ամբիոնը, որպեսզի իմ ուղերձը հասցնեմ իմ սիրելի ծննդավայրի բնակիչներին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Ճամբարակի շրջանի և հարակից շրջանների բնակիչներին։ Ես ուզում եմ, որ մենք նորից ուղղակի վերապրենք այս ամենը ու չհուսահատվենք։ Մենք տեսել ենք այդ վայրագ վերաբերմունքը, մենք տեսել ենք մեր տների, կարևոր օբյեկտների ռմբակոծությունները և տեսել ենք, որ մեր դաշտերի վրա արկեր են պայթել ու հետո այդ արկերի հետևանքները հավաքել ենք ու այդ դաշտում ցորեն ենք ցանել, կարողացել ենք գոյատևել»,- նշեց պատգամավորը։

Նա նաև կոչ արեց մնալ «նույն տեղում, նույն վճռականությամբ, նույն հետևողականությամբ և նույն դուխով»։

Մանրամասները՝ տեսանյութում։