ԵՄ-ն տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի գրոհայիններին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու մասին

Լուրեր

05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ է անում նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դեէսկալացիային։ Այս մասին հայտարարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանի բոլոր խաղացողներին՝ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ցանկացած ներգրավվածությունից»,- ասել է նա։

ԵՄ պաշտոնյան անդրադարձել է հակամարտության գոտի սիրիացի գրոհայինների տեղափոխելու մասին լուրերին։

«Մենք տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Թուրքիայի կողմից սիրիացի գրոհայինների տեղափոխման մասին հաղորդագրություններին, սակայն այդ տեղեկությունն ապացուցող փաստ դեռ չենք տեսել։ Սակայն այս համատեքստում էլ մենք կարող ենք միայն կրկնել մեր կոչը՝ զերծ մնալ ցանկացած արտաքին միջամտությունից»,- ասել է ԵՄ պաշտոնյան։

Ստանոն նաև հաստատել է, որ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախախարների հետ՝ ընդգծելով, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Նշվում է, որ Բորելը հարցը դեռ չի քննարկել Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հետ։

Էմմա Չոբանյան