Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ խնայողությունների գումարները գանձապետական միասնական հաշվից հանելու ու ժողովրդին բաժանելու հնարավորության վերաբերյալ։ Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ վստահ չէ՝ պատգամավորն ուզում է հարցի պատասխանը ստանալ, քանի …