Ոչ թե ես, այլ Ալիևն է ինձ Դուշանբեում խնդրանքով դիմել․ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված համաձայնության մասին, որով կողմերը պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը շփման գծում և պետական սահմանին: Այս մասին Փաշինյանն ասել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որից մի հատված վարչապետն այսօր հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Նշեք, որ հարցազրույցը ձայնագրվել է նախքան Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն լուրին, թե Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են գաղտնի, վարչապետն արձագանքել է. «Վերջերս անդրադարձա տեղեկատվական անվտանգության խնդիրներին, ասացի՝ եթե որևէ տեղ, նույնիսկ մի երրորդական կայքում հոդված հրապարակվի, որ Արցախը վաճառել են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի։ Այդ հրապարակման իմաստն այն էր, որ, իբր, իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել։ Հստակ ընդգծում եմ, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն հեղափոխությունից հետո մեր Կառավարությունում ունեցել է երկու անձ. մեկը՝ արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ես։ Եվս մեկ պաշտոնյա՝ ԱԱԾ տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում՝ իմ և Ադրբեջանի նախագահի միջև»։

Վարչապետ Փաշինյանը, փակագծեր բացելով, նշել է, որ Դուշանբեում պայմանավորվածություն է եղել, բայց իրականում ոչ թե ինքն է Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է իրեն դիմել։

«Կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում՝ կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այդ մասին խոսել։ Ասում են, որ ես Դուշանբեում և, ընդհանրապես, 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ եմ խնդրել։ Պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, իսկ Ադրբեջանի նախագահն ինչու է շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա… Հասկանալի է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել… Իրականում Դուշանբեում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով։ Եթե հիշում եք՝ այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, գործնականում մենք ամեն օր հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով, դրանից առաջ էլ, ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին և փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իլհամ Ալիևի շահագրգռությունը, որ այնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի՝ ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ: Որովհետև հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել և տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հարցին՝ Իլհամ Ալիևն իրեն անձա՞մբ է խնդրել այդ հարցով, վարչապետ Փաշինյանը դրական է պատասխանել․ «Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ մենք եկանք համաձայնության»։

Վարչապետը նշել է՝ ինքը գոհ է, որ այդպիսի համաձայնության են եկել. «Որովհետև նախ Ադրբեջանի ներքին հարցերն ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն, և երկրորդ՝ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, որի համար ես գոհ եմ։ Եվ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է՝ ինքը այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, հետհեղափոխական խառը իրավիճակից չօգտվեց և մեծահոգաբար հնարավորություն տվեց, որպեսզի հեղափոխական իշխանությունը կայանա։ Իրականում այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը ո՛չ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ո՛չ էլ ուրիշ բաներով, նա մտահոգված էր, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի։ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց։ Այսօր էլ տեսնում ենք այդ իրավիճակը»։

Մանրամասները՝ տեսանյութում: