Հրայր Թովմասյանի սանիկի ընտանիքին պատկանող հողամասի պայմանագիրը լուծարելու միջնորդագիր է ներկայացվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՀՀ նախագահի նախկին օգնական, Սահմանադրական դատարանի նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանի մոր անվամբ հաշվառված՝ 600 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ 

«Գեղարքունիքի մարզի դատախազությունը ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Նորայր Փանոսյանի մոր միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված՝ «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրն ու կից փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ 600 քմ մակերեսով հողամասը, որը մինչև 2031 թվականը տրամադրվել է Հ.Ս.-ին, չի օգտագործվում ըստ պայմանագրում նշված նպատակային նշանակության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դատախազությունից տեղեկացնում են, որ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով: Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 28-ին, պաշտոնեական հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և Հ.Ս.-ի միջև կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,- հայտնում են դատախազությունից:

Հավելենք, որ Նորայր Փանոսյանը ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի սանիկն է։